«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի պատրաստվում նոր աշխատանքային պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի վերջին։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, պորտուգալացի մասնագետը ցանկանում է ուժերը փորձել որևէ ազգային հավաքականում։
Մոուրինյուն պատրաստ է դիտարկել Իտալիայի, Անգլիայի կամ Բրազիլիայի հավաքականների առաջարկները։
Ժոզեն շահագրգռված է աշխատել մի թիմի հետ, որը կենտրոնացած է գավաթներ նվաճելու վրա:























































