«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակից հետո կիսվել է մեկնաբանությամբ։
«Զարմանալի երեկո էր մեզ համար, այնքան շատ պատմություններ, որոնց մասին կարելի է խոսել: Ես ուրախ եմ ակումբի և երկրպագուների համար: Այն, ինչ նրանք այսօր մեզ տվեցին, ուղղակի անհավանական էր։
ՊՍԺ-ն լավ թիմ է, մենք պետք է ամուր պաշտպանվեինք, բայց մեր տրամադրվածությունը հիանալի էր:
Մենք դրական շատ պահեր ստեղծեցինք առաջին խաղակեսում և ագրեսիվ պրեսինգի դիմեցինք, ինչը մեր խաղի հատկանիշն է»,- Հաուի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
























































