Դոնեցկի «Շախտյորը» Բելգիայում կամային հաղթանակ տարավ տեղի «Անտվերպենի» նկատմամբ (3-2):
Տանտերերը մինչև 48-րդ րոպեն հաղթում էին հանդիպումը 2-0 հաշվով։
Այնուամենայնիվ, «հանքափորներին» հաջողվեց հաղթանակ կորզել՝ երկրորդ խաղակեսում խփելով երեք գնդակ։
«Շախտյորը» վաստակեց 3 միավոր և H խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը, «Անտվերպենը» դեռևս ոչ մի միավոր չի վաստակել և վերջին տեղում է:
























































