«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Կոպենհագենի» հետ հանդիպման մասին (2:1).
«Ի վերջո, ամեն ինչ լավ ստացվեց, այդ թվում՝ անձամբ ինձ համար։ Հատկապես հաճելի է խաղադաշտ դուրս գալ և գոլին մասնակցել: Հիանալի է, որ մենք վերադարձանք: Սա թիմին բնորոշ գիծ է: Եթե անգամ մեզ մեղադրում են թերությունների մեջ, ինչու ենք հետ մնում կամ չենք հաղթում 2:0 կամ 3:0 հաշվով։
Սա Չեմպիոնների լիգայի խաղ է, մենք եկել էինք Կոպենհագեն։ Անցյալ տարի այստեղ նրանք ոչ մի խաղում չեն պարտվել։ Նրանք գիտեն, թե ինչ անել և ստիպեցին մեզ դա զգալ: Մենք վերցրինք երեք միավորը և հուսով ենք, որ մեր դասեր կքաղենք կիրակի օրվա համար»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Մյուլերի համար «Կոպենհագենի»նկատմամբ տարած հաղթանակը 101-րդն էր Չեմպիոնների լիգայում իր կարիերայի ընթացքում։ Այս ցուցանիշով գերմանացին հավասարվել է իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Չեմպիոնների լիգայում ավելի հաճախ հաղթել է միայն հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 115 հաղթանակ։
Երկու տուրից հետո «Բավարիան» վեց միավորով առաջին տեղում է A խմբում։ Երկրորդ տեղում է «Գալաթասարայը» (չորս միավոր):