Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից։
Telegraph-ի տեղեկություններով՝ բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով երեք ակումբ է հետաքրքրված։ Խոսքը «Արսենալի», «Տոտենհեմի» և «Բավարիայի» մասին է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլիանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն կողմերի միջև անհամաձայնություններ են առաջացել։