«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը խոսել է մանկունիանցիների վինգեր Ջեյդոն Սանչոյի և գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի միջև կոնֆլիկտի մասին։
«Ջեյդոնը պետք է ցույց տա իր մյուս կողմը: Եթե Սանչոն հրապարակավ ներողություն խնդրի և սկսի նորմալ աշխատել մարզումների ժամանակ, ապա շատ շուտով նա կկարողանա մոռանալ այս իրավիճակը և առաջ շարժվել։
Ես ականատես եմ եղել բազմաթիվ պատմությունների, որտեղ խաղացողները սխալներ են թույլ տվել, բայց նրանք ներողություն են խնդրել, և բոլորն անմիջապես մոռացել են դրա մասին: Ֆուտբոլային հանդերձարաններն ունեն իրենց օրենքները. եթե խաղացողը ցույց տա, որ պատրաստ է, նրա թիմակիցները միշտ կասեն՝ «Ամեն ինչ լավ է» և առաջ կշարժվեն»,- Քինի խոսքն է մեջբերում Goal.com-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Սանչոյից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստին արգելել են մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ներողություն խնդրել գլխավոչ մարզչից։