«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը ամբողջությամբ ապաքինվել է ազդրի վնասվածքից։ Այս մասին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Աթլետիկոյի» դեմ պատասխան խաղի նախօրեին հայտարարել է «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Հենդոն պատրաստ է, բայց ես չգիտեմ՝ նա դուրս կգա դաշտ մեկնարկային րոպեներից, թե ոչ։ Կամ էլ գիտեմ, բայց ձեզ չեմ ասում»,-Կլոպի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Վնասվածքից ապաքինվել է նաև Էնդրյու Ռոբերտսոնը։ Նա ևս պատրաստ է «Էնֆիլդում» կայանալիք խաղին։
«Լիվերպուլ» – «Աթլետիկո» պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի։ Առաջին խաղում «ռոխիբլանկոսները» հաղթել են 1-0 հաշվով։