«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 5-րդ տուրի խաղում «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակը (5:0).
«Խաղը ոչ թե կատարյալ, այլ հիանալի ստացվեց։ Ես գոհ եմ, թե որքան զվարճացան խաղացողները, նրանք լավ ժամանակ անցկացրին: Զգացվում էր, որ մենք «Կամպ Նոուում» ենք: Մենք շատ հիանալի պահեր ունեցանք: Այդպես էլ պետք է լինի։
Բացի Յամալից, հարձակվողական խմբի մեր չորս խաղացողներն էլ գոլ խփեցին, ինչը իդեալական է։ Նաև գոլ տուգանային հարվածից: Մենք տանը հինգ գոլ խփեցինք ու բաց չթողեցինք։ Նրանք մեկ շատ վտանգավոր պահ ունեցան, բայց ընդհանուր առմամբ մենք որակյալ հանդիպում անցկացրինք։
Մենք աշխատում էինք պրեսինգի վրա և գիտեինք, որ մրցակիցը շատ լայն է գործելու։ Առաջին գոլը շատ կարևոր էր, Կանսելոն հիանալի վերադարձրեց մեզ գնդակը: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր մրցակիցներն այսքան հնարավորություններ ստեղծեն։ «Բետիսը» կարող էր բացել խաղի հաշիվը. Մենք չենք կարող իջեցնել նշաձողը: Մենք մի փոքր ավելի մոտեցանք այն «Բարսելոնային», որը ցանկանում ենք տեսնել», — Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: