Իսպանիայում իր առաջին խաղի ժամանակ Մեյսոն Գրինվուդը բախվել է երկրպագուների թշնամանքին:
«Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով «Խետաֆե» տեղափոխված ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է «Օսասունայի» հետ տնային խաղում՝ փոխարինման մտնելով 77-րդ րոպեին (3:2): Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, երբ Գրինվուդը մտել է խաղադաշտ, հյուրերի տրիբունայից լսվել են «Գրինվուդ, մեռի՛ր» բղավոցները:
Այս միջադեպը գրանցվել է խաղի արձանագրության մեջ և կտեղեկացվի Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային, իսկ մրցութային կոմիտեն կսկսի կարգապահական վարույթ։ Տույժերը կարող են ներառել տուգանք, տրիբունաների մասնակի կամ ամբողջական փակում:
Գրինվուդը 2022 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ է ֆուտբոլային հանդիպման մասնակցել։
























































