Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստացել է Լա լիգայի` օգոստոս ամսվա լավագույն խաղացողի մրցանակը։
Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց և իր կարիերան փայլուն է սկսել Մադրիդում՝ մեկնարկային չորս տուրերում խփելով 5 գոլ։
























































