«Սելտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը քննադատել է այն փաստը, որ Իսպանիայի առաջնությունը չի օգտագործում գոլերի ավտոմատ գրանցման համակարգ։
«Երբ չորրորդ մրցավարն ինձ ասաց, որ այդ դրվագում («Սելտայի» խաղացողի չգրանցված գոլը) գոլերի գրանցման ավտոմատ տեխնոլոգիան չի օգտագործվել, ես ապշեցի։
Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ իսպանական Լա լիգան նման տեխնոլոգիաներ չունի։ Դրանով դուք վնասում եք խաղին և օգուտ եք տալիս գոլ բաց թողած թիմին։
Ինձ անհավանական է թվում, որ Իսպանիայի առաջնությունը չունի գոլերի գրանցման ավտոմատ համակարգ, որը պետք է ունենա ցանկացած լուրջ մրցաշար։ Ինձ դա զարմանալի է թվում»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
























































