Իտալիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» հանդիպեց «Բրեշիային» (3:0):
Տանտերերի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Ֆրանչեսկո Կապուտոն: Իտալացի հարձակվողը յուրահատուկ կերպով է նշել խփած գնդակը:
«Ամեն ինչ լավ կլինի: Մնա տանը, բարեկամ»,- Կապուտոն այսպիսի գրությամբ պաստառ է ցուցադրել:
Sweet message from Sassuolo’s Caputo after scoring (last Serie A game for a month):
— Tancredi Palmeri (@tancredipalmeri) March 9, 2020
“Everything is gonna be alright.
Stay home”
It is referred to the appeal all Italian authorities launched to stay home to contain #coronavirus outbreak pic.twitter.com/0GS5n2Esvf
Հիշեցնենք, որ Իտալիայում շարունակում է տարածվել կորոնավիրուսը: Իտալիայի Ա Սերիայի առաջնության խաղերը մինչև ապրիլի 3-ը անցկացվելու են առանց հանդիսականների:
Հավելենք, որ «Սասուոլոն» իր ակտիվում ունի 32 միավոր և գտնվում է 11-րդ հորիզոնականում: