«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ երբեք չի երազել ստանձնել ակումբի նախագահի պաշտոնը։
«Ես ուզում էի կենտրոնական հարձակվող դառնալ։ Եթե դու խաղացող ես, ուրեմն ունես փառք, փող… Նա, ով երազում է ակումբի նախագահ դառնալ, ապուշ է։ Ես երբեք չեմ երազել սրա մասին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին: 2021 թվականի մարտին 61-ամյա իսպանացին վերադարձել է այս պաշտոնին։
























































