Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհիները, որոնք հաղթել են 2023 թվականի կանանց աշխարհի առաջնությունում, չեն պատրաստվում վերադառնալ հավաքական, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ աշխարհի 23 չեմպիոնոևհիները և մնացած ֆուտբոլիստուհիները, ովքեր Լուիս Ռուբիալեսի և Ջենիֆեր Հերմոսոյի համբույրի պատմությունից հետո որոշել են չխաղալ Իսպանիայի հավաքականում՝ ի նշան բողոքի, չեն պատրաստվում վերադառնալ թիմ, չնայած՝ Ռուբիալեսը հրաժարական է տվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, թիմի գլխավոր մարզիչ Խորխե Վիլդան ևս հրաժարական է տվել։
Օգոստոսի 25-ին Հերմոսոն և թիմի 80 այլ խաղացողներ՝ ներկա և նախկին, այդ թվում՝ 2023 թվականի աշխարհի բոլոր չեմպիոնները, ստորագրել են համատեղ հայտարարություն՝ պահանջելով «իրական փոփոխություններ՝ և՛ մարզական, և՛ կառուցվածքային» և հայտարարել են, որ հեռանում են ազգային հավաքականից մինչև RFEF-ի համապատասխան որոշումների կայացումը։
Իսպանիայի կանանց հավաքականը գլխավորել է Մոնսե Տոմեն: Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում հանդիպումներ ունի Շվեդիայի և Շվեյցարիայի հետ: Խաղերը նախատեսված են սեպտեմբերի 22-ին և 26-ին։
























































