«Ֆասթ Սպորտ» սպորտային հեռուստաալիքը հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա է ստացել: Այսուհետ հայկական ու միջազգային ամենակարևոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետևի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով:
Այս մասին տեղեկանում ենք հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջից: Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում:
Նշվում է նաև, որ «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքը շարունակելու է համագործակցությունը հայկական վերահեռարձակող օպերատորների՝ UCom, Rostelecom, Team և այլ ընկերությունների հետ: Հեռուստաալիքը շարունակելու է նկարահանել, հեռարձակել ու լուսաբանել հայկական սպորտի բոլոր կարևոր մրցաշարերն ու առաջնությունները: