«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է այս մրցաշրջանում իր հավակնությունների մասին:
«Ես ցանկանում եմ այս մրցաշրջանում լինել Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկը: Ես մտադիր եմ մարդկանց ցույց տալ, թե ինչ կարող եմ անել: Լինի դա կենտրոնական դիրքում, որը ես խաղացի «Նյուքասլի» դեմ խաղում, թե՝ եզրային դիրքում: Ուզում եմ մի շարք հանդիպումներ անցկացնել, որսալ ռիթմը։ Դա իմ նպատակն է»,- ասել է Ֆոդենը BBC Sport-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սիթիի» 6 խաղում։