Հայտնի է դարձել, թե երբ է կայանալու կատալոնական «Բարսելոնա»-«Ռեալ» առաջին հանդիպումը 2023/2024 մրցաշրջանում։
Առաջին Էլ Կլասիկոն կանցկացվի հոկտեմբերի 28-ին Բարսելոնայում։ Խաղի մեկնարկը, որը կկայանա Իսպանիայի առաջնության շրջանակներում, նախատեսված է Երևանի ժամանակով 19:15-ին։ Հիշեցնենք, որ դիմակայություններում հաղթանակների քանակով «Բարսելոնան» առաջ է «Ռեալից»՝ կապտանռնագույնները հաղթել են 102 անգամ, մադրիդցիները՝ 101։
Այսօրվա դրությամբ Մադրիդի «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Կառլո Անչելոտիի թիմը մրցաշրջանի մեկնարկային չորս հանդիպումներում վաստակել է 12 միավոր։
«Բարսելոնան» 3-րդ տեղում է՝ «Ռեալին» զիջելով երկու միավորով։
Հաջորդ՝ 5-րդ տուրում, «Ռեալը» կանցկացնի «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ «Բարսելոնան» կհանդիպի «Բետիսի» հետ։
























































