Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը շարքից դուրս է եկել անորոշ ժամանակով:
Ինչպես հայտնում է ներքնակների մամուլի ծառայությունը, 29-ամյա կիսապաշտպանը Արգենտինայի հավաքականից ժամանել է մկանային վնասվածքով։ Ակումբը որոշել է լրացուցիչ հետազոտություն անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ խաղացողը ազդրի մկանային վնասվածք ունի։
Արգենտինացին վերականգնողական փուլ է անցնում մարզասրահում։ Դե Պաուլի ապաքինման ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն: