«Բարսելոնան» մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրն իր կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը հոլանդացի կիսապաշտպանի հետ մինչև 2027/2028 մրցաշրջանի ավարտը։
«Բլաուգրանան» Դե Յոնգին խնդրում է զիջումների գնալ աշխատավարձերի ակնկալիքների նվազեցման հարցում։ Միևնույն ժամանակ, կիսապաշտպանի աշխատավարձը կավելանա Բարսելոնայում անցկացրած յուրաքանչյուր հաջորդ մրցաշրջանի հետ։
Դե Յոնգը «Բարսելոնայում» խաղում է չորս տարի (2019 թվականից)։ Անցած մրցաշրջանում հոլանդացին «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:
























































