Ջեյդոն Սանչոն չի ցանկանում հաշտվել Էրիկ տեն Հագի հետ։
Կիսապաշտպանը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմի հետ մարզվելուց այն բանից հետո, երբ հրապարակավ արձագանքել է գլխավոր մարզչի քննադատությանը:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Սանչոյին խնդրել են ներողություն խնդրել հոլանդացուց, սակայն նա հրաժարվել է դա անել, ինչը հանգեցրել է նրան, որ նա տեղափոխվել է անհատական ծրագրով աշխատելու:
Հիշեցնենք, որ եզրային հարձակվողը բաց է թողել սեպտեմբերի 3-ին «Արսենալի» հետ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպումը (1:3): Խաղից հետո Էրիկ տեն Հագը դա բացատրել է նրանով, որ 23-ամյա անգլիացին չի տպավորել իրեն մարզումների ժամանակ. ««Մանչեսթեր Յունայթեդում» պետք է ամեն օր ցույց տալ քո մակարդակը»:
Սանչոն թվիթերյան իր էջում գրել է թիմի հայտացուցակում չընդգրկվելու մասին. «Ես երկար ժամանակ քավության նոխազ եմ եղել՝ անարդար: Ես շատ եմ աշխատել մարզումների ժամանակ, մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք։ Ուրիշ պատճառներ կային, վստահ եմ»։ Այնուհետև գրառումը ջնջվել է։