«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել իսպանական թիմ, այլ ոչ թե Լոնդոնի «Չելսի»։
«Ինձ համար ավելի հետաքրքիր էր «Ռեալ Սոսյեդադ» գնալը, քան «Չելսի»:
Միաժամանակ դա ավելի իրատեսական տարբերակ էր։ Ես հասկացա, որ իսկապես կդառնամ «Ռեալ Սոսյեդադի» խաղացող, երբ պլանավորում էի պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։ Այո, բանակցությունների ընթացքում ինձ անհանգստացնում էին որոշ հարցեր, բայց ի վերջո ես դարձա այս թիմի մի մասը»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության գործարքը չկայացավ 2022 թվականի ամռանը՝ տրանսֆերի վճարման հետ կապված դժվարությունների պատճառով։ Ամառային տրանսֆերային պատուհանը Անգլիայում փակվել է սեպտեմբերի 1-ին, իսկ Ռուսաստանում՝ սեպտեմբերի 8-ին։
























































