ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կտեղափոխվի Ալ-Ահլի, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա գերմանացին մերժել էր Կատար տեղափոխվելու տարբերակը։
Գործարքի գումարը կկազմի մոտավորապես 20 մլն եվրո։ Դրաքսլերը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականը։
Կիսապաշտպանը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Դրանից հետո նա փարիզցիների կազմում անցկացրել է 198 հանդիպում, խփել 26 գոլ և կատարել 41 գոլային փոխանցում։
























































