«Ատլետիկի» հարձակվող Նիկոլաս Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ թիմում։ Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Ուիլյամսի պայմանագիրն իր ներկայիս թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Նշվում է, որ «Բարսելոնան» Ուիլյամսին դիտարկում է որպես Ուսման Դեմբելեին փոխարինող, որը ամռանը տեղափոխվել էր ՊՍԺ։
























































