«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2025 թվականը։ Կողմերի միջև նոր համաձայնագիր կստորագրվի առաջիկա ժամերին, իր Twitter-ում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Նիկոլո Շկիրան։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին՝ թիմի հետ պայմանագիր կնքելով մինչև 2024 թվականի ամառ։ Չավին նախկինում մարզել է կատարական «Ալ-Սադդ» ակումբը, որտեղ ավարտել է իր խաղային կարիերան։
Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» նրա գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն և նվաճել է երկրի Սուպերգավաթը։
























































