«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Փարթին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա գանացուն հավակնում է «Յուվենտուսը», որը խաղացողին դիտարկում է որպես Պոլ Պոգբային փոխարինող։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացու պայմանագիրը կարող է խզվել, եթե պարզվի, որ նա խախտել է հակադոպինգային կանոնները։
Անցած մրցաշրջանում Փարթին անցկացրել է 40 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։