Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Գրեմ Փոթերը մերժել է շոտլանդական «Ռեյնջերսը» գլխավորելու առաջարկը: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն, «Ռեյնջերսի» ղեկավարները մտահոգված են մրցաշրջանի ոչ այնքան հաջող մեկնարկով և սկսել են դիտարկել թիմի ներկայիս մարզիչ Մայքլ Բիլին փոխարինելու հնարավոր տարբերակները: Փոթերը համարվում էր գլխավոր հավակնորդը, սակայն անգլիացին Ռեյնջերսի ներկայացուցիչներին հասկացրել է, որ իրեն այդ աշխատանքը չի հետաքրքրում։
Հիշեցնենք, որ Փոթերը լոնդոնյան ակումբը գլխավորել էր մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերին՝ փոխարինելով Թոմաս Տուխելին։ Նրա գլխավորությամբ թիմը 31 խաղում կրել է 11 պարտություն։ Անգլիացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, սակայն նա հեռացվեց 2023 թվականի մարտի վերջին։