«Սևիլիայի» նախկին հարձակվող Նոլիտոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Ես դիմում եմ բոլորիդ խառը զգացմունքներով, որը դժվար է նկարագրել: Եկել է ժամանակը, երբ ես պետք է հրաժեշտ տամ այն կրքին, որն այսքան տարի իմ կյանքն է՝ ֆուտբոլին։ Ինձ բախտ է վիճակվել վայելել այս հրաշալի սպորտաձևը ամենաբարձր մակարդակով, որն ինձ թույլ է տվել այդքան բան ապրել: Շատ շնորհակալ եմ, ֆուտբոլ։ Հաջողություն» — սոցցանցերում հայտնել է ֆուտբոլիստը։
Իր կարիերայի ընթացքում 36-ամյա իսպանացին հասցրել է հանդես գալ «Բարսելոնայում», «Բենֆիկայում», «Գրանադայում», «Սելտայում», «Մանչեսթեր Սիթիում» և «Սևիլիայում»:
Նոլիտոյի վերջին ակումբը եղել է «Իբիցան»: 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։