Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է Ֆերնանդու Սանտուշի` երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
68-ամյա պորտուգալացին թիմը գլխավորում է 2023 թվականի հունվարից։ Նրա գլխավորությամբ լեհերն անցկացրել են 6 հանդիպում, տարել 3 հաղթանակ, կրել 3 պարտություն։
Լեհաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի E աղյուսակում 5 հանդիպումից 6 միավորով չորրորդն է։ Վերջին խաղում թիմը պարտվեց Ալբանիային (0:2):