Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Գարեթ Բեյլն արձագանքել է մադրիդյան ակումբի կազմում Ջուդ Բելինգեմի դեբյուտային հանդիպմանը։ 20-ամյա անգլիացին Իսպանիայի առաջնությունում անցկացրած 4 խաղում դարձել է 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Բելինգեմը հիանալի է սկսել իր կարիերան «Ռեալում»: Ես իսկապես չեմ հետևում հանդիպումներին, բայց նա շատ գոլեր խփեց, ինչը շատ կարևոր է «Ռեալի» նման ակումբի համար։ Նա իրեն լավ է դրս7որում, և հուսով եմ, որ նա այդպես կշարունակի ապագայում»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
20-ամյա անգլիացին Իսպանիայի առաջնությունում անցկացրած 4 խաղում դարձել է 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նա այս ամառ դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող։
Բեյլը մադրիդյան ակումբում հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին։
























































