Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2026-ի ընտրական 2-րդ տուրի Բոլիվիայի հետ խաղը (3:0) բաց թողնելու մասին։
«Մեսսին պատրաստ չէր խաղալ։ Երեկ նա փորձեց վերականգնվել, բայց անհարմարություն էր զգում, ուստի ռիսկի չդիմեցինք։ Նա լավ մարզավիճակում չէր: Երեկ մարզման ժամանակ մենք ցանկանում էինք, որ նա փորձեր, բայց նա նույնիսկ դա չկարոցավ անել»,- ասել է Սկալոնին։
Հոկտեմբերին Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլում հանդիպումներ կանցկացնի Պարագվայի և Պերուի հետ:
























































