Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնում է Վրաստան, որտեղ էլ կսկսի իր ճանապարհը ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում:
Մրցավայր մեկնելուց առաջ ՀՖՖ TV-ն զրուցել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
ֆուտզալի ազգային հավաքականը կսկսի ելույթները Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդում սեպտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին, իսկ սեպտեմբերի 20-ին Երևանում ուժերը կչափի Ֆինլանդիայի հավաքականի հետ:
























































