Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը, հայտնում է Sky Sports Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ 72-ամյա հոլանդացին հրաժարվել է, քանի որ երբևէ օտարերկրացի չի ընտրվել Գերմանիայի հավաքականը մարզելու համար։ Նշվում է, որ Գերմանիայի ֆուտբոլային միությունը կշարունակի բանակցությունները։
Վան Գալի վերջին աշխատանքը եղել է Նիդերլանդների հավաքականում, որը նա գլխավորել է 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի դեկտեմբերը։
























































