Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ուկրաինայի հետ խաղից առաջ մեկնաբանել է ազգային հավաքականի ելույթը։
«Բեռլինից հետո ինչ-որ բան կոտրվեց: Մենք երկու անգամ դուրս մնացինք աշխարհի առաջնությունից, երկու անգամ էլ ընդհանրապես չմասնակցեցինք։ Կարծում եմ՝ խնդիրները կապված են և՛ վարչակազմի, և՛ տեխնիկական պլանի հետ։ Մենք պետք է ուժեղացնենք իտալական ֆուտբոլը»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Il Messaggero-ն։
Իտալիան ու Ուկրաինան կխաղան այսօր՝ սեպտեմբերի 12-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
























































