«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է Սաուդյան Արաբիայի ակումբներ տեղափոխված խաղացողների մասին իր կարծիքով, ինչպես նաև ասել է, որ ինքը ցանկանում ապագայում խաղալ ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում՝ MLS-ում:
«Ես հասկանում եմ նրանց, ովքեր մեկնել են այնտեղ խաղալու։ Խոսքն անհավանական փողի մասին է։
Չնայած այն հանգամանքին, որ մենք շատ փող ենք աշխատում, որոշ մարդիկ ցանկանում են ֆինանսապես ապահովել իրենց երեխաներին ու թոռներին, և դա ինձ նորմալ է թվում։ Նրանք պետք է լավ խաղան և ցուցադրեն իրենց ողջ տաղանդը։
Կարո՞ղ եմ գնալ այնտեղ: Ես ունեմ ընտանիք և երեք երեխա։ Սա հեշտ որոշում չէ։ Բայց, ինչպես գիտեք, MLS-ը մնում է իմ նպատակը»,- 32-ամյա Գրիզմանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։