«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, որը հուլիսին մեկ տարով դուրս է մնացել եվրոպական մրցաշարերից։
«Սա միայն պատճառներից մեկն է, թե ինչու ես որոշեցի մնալ «Յուվենտուսում»: Այստեղ մենք հնարավորություն կունենանք ավելի շատ աշխատել։ Ալեգրին պնդում է դա։ Նա ճիշտ է, որ ինձ մոտիվացնում է, քանի որ ես կարող էի էլ ավելի լավ արդյունքներ ունենալ։ Բոլոր մարզիչներն ինձ միշտ նույնն էին ասում, նույնիսկ Լորան Բլանը ՊՍԺ-ում: Ես կարող եմ զարգանալ շատ առումներով»,- ասել է Ռաբյոն:
28-ամյա Ռաբիոյի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 3 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
























































