«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերը հրաժարվել է գլխավորել Նորվեգիայի կանանց հավաքականը։
«Այո, ասոցիացիայի հետ խոսել եմ ազգային հավաքականի մարզչի պաշտոնում աշխատելու մասին: Նրանք ինձ խնդրեցին, բայց ես դեռ պատրաստ չեմ դրան»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում NRK-ն։
50-ամյա նորվեգացու վերջին աշխատանքը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը նա գլխավորել է 2018-ից 2021 թվականներին։
























































