«Ինտերի» նախկին խաղացող Ռաջա Նաինգոլանն ասել է, թե ինչ է մտածում Ա Սերիայի 4-րդ տուրում «Միլանի» հետ առաջիկա դերբիի մասին։
«Այս տարի «Միլանը» շատ ուժեղ է: Բայց «Ինտերը» ևս լավն է, ինչպես նախորդ մրցաշրջանում և նրանք ունեն ամենաուժեղ կազմը՝ «Յուվենտուսի» հետ միասին։
Վստահ եմ, որ «Լացիոն» կրկին հիանալի մրցաշրջան կանցկացնի»,- ասել է Նաինգոլանը pianetamilan.it-ին:
Ա Սերիայի երեք տուրից հետո միլանյան ակումբներն ունեն 9-ական միավոր։ Թիմերը 4-րդ տուրի շրջանակում կհանդիպեն սեպտեմբերի 16-ին։