Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է ազգային հավաքականի ղեկին իր նորամուտի հանդիպման մասին.
«Ես նախկինում մի քանի կարևոր հանդիպումներ եմ անցկացրել Չեմպիոնների լիգայում, ուստի գիտեմ, թե ինչ ճնշում է դա: Այնուամենայնիվ, Իտալիայի օրհներգն արժե Չեմպիոնների լիգայի 100 օրհներգ: Այնպես որ կարելի է ասել՝ ես մի քանի րոպե պակաս եմ քնել», — ասել է Սպալետին RAI Sport-ին:
Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական հանդիպման շրջանակում արտագնա հանդիպում է անցկացնում Հյուսիսային Մակեդոնիայի հետ։