Ռուսաստանում կայացել է Մոսկվայի «Սպարտակի» լեգենդների և Աշխարհի հավաքականի միջև ընկերական հանդիպումը՝ նվիրված մոսկովյան ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարի հիշատակին։
Աշխարհի հավաքականի կազմում Ռուսաստանի առաջնությունում երբևէ փայլած Ալեքսանդր Մոստովոյի, Անատոլի Տիմոշյուկի, Յուրի Ժիրկովի, Էմանուել Էմենիկեի հետ միևնույն թիմում էր նաև «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Օզբիլիսը մեկնարկային կազմում էր։
Մոսկվայի «Օտկրիտիյե Արենա» ստադիոնում կայացած խաղում 2-1 հաշվով հաղթել են «Սպարտակի» լեգենդները։