Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է իր կազմում տեսնել «Նապոլիի» բրազիլացի կիսապաշտպան Ալանին, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ ամռանը «Յուվենտուսը» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Ալանի տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը վիճաբանել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ և ցանկանում է լքել նեապոլյան ակումբը:
Հավելենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում Ալանը անցկացրել է 16 հանդիպում և դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: