«Ալ-Հիլալ»-ի դարպասապահ Յասին Բոունուն հաստատել է, որ այս ամառ կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«Այո, ես առաջարկ ունեի Մադրիդի «Ռեալից», ես առաջնային տարբերակ էի: Աֆրիկայի գավաթը բարդացրեց իրավիճակը, ուստի գործարքը ձախողվեց»,- Բունուի խոսքերն է մեջբերում El Pelotazo-ն:
Օգոստոսի 17-ին Սաուդյան Արաբիայի ակումբը հայտարարեց 32-ամյա մարոկկացու տրանսֆերի մասին։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել 3 տարի ժամկետով։
Բունուն «Սևիլիայում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Նա թիմի հետ երկու անգամ հաղթել է Եվրոպա լիգան։
























































