«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» հայտնվել է Լա Լիգայի՝ այս ամռան թոփ 5 տրանսֆերների ցանկում։
Բասկերը ֆուտբոլիստի համար վճարել են 13 միլիոն եվրո, և սա Պրիմերայի վերջին տրանսֆերային պատուհանի հինգերորդ ամենաբարձր ցուցանիշն է:
Առաջատարը կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն է, որը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Ռեալ» 103 միլիոն ֆունտի դիմաց։
Առաջատար հնգյակում են նաև Անտուան Գրիզմանը («Ատլետիկոն» հարձակվողին գնել է «Բարսելոնայից» 20 միլիոնով), Արդա Գյուլերը («Ռեալը» կիսապաշտպանին գնել է «Ֆեներբահչեից» 20 միլիոնով) և Սեզար Մոնտեսը («Ալմերիան» պաշտպանին գնել է «Էսպանյոլից» 14 միլիոնով):
























































