«Վիլյառեալը» հայտարարել է Կիկե Սետյենին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին: 64-ամյա մասնագետը լքել է ակումբը Լա լիգայի 2023/24 մրցաշրջանի մեկնարկից 4 տուր անց։
Թիմը ժամանակավորապես կղեկավարի ակումբի սպորտային տնօրեն Միգել Անխել Տենան։
Սետյենը «Վիլյառեալը» գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Լա Լիգայի 4 տուրից հետո թիմը 3 միավորով 15-րդ տեղում է։
























































