Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է իր թիմի պարտությունն իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի` «Բետիսի» դեմ խաղում (1:2):
«Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար, մենք պետք է լավ գործենք, իսկ այսօր մենք դա չարեցինք: Եթե մրցակիցն այսօր լավն էր, պետք է նրանց շնորհավորել ու շարունակել աշխատել, քանի որ մենք այն մակարդակում չէին, որը ցույց տվեցինք նախորդ խաղում: Մենք չխաղացինք այնպես, ինչպես` «Բարսելոնայի» դեմ:
Այս պարտությունը մեզ համար կարող է չեմպիոնություն արժենալ: Բայց պետք է խաղից խաղ առաջ գնանք»,- Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Բետիսը» 33 միավոր է վաստակել ու բարձրացել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: «Ռեալը» 56 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ տեղով, իսկ «Բարսելոնան» գլխավորում է աղյուսակը` 58 միավորով: