«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան ՊՍԺ-ում կարող է փոխարինել բրազիլացի հարձակվող Նեյմարին, ով մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել 25-ամյա իտալացուն 50-60 միլիոն եվրոյի դիմաց: Կիեզայի պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է ևս երկու տարով, սակայն ֆուտբոլիստը դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն։
2022/2023 մրցաշրջանում Կիեզան իտալական թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն կազմում է 40 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» ևս ցանկանում է ձեռք բերել Կիեզային։ Իսկ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն էլ մեծ հավանականությամբ կտեղափոխվի «Ալ-Հիլալ»: