ՊՍԺ-ն մոտ է այս ամառ «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին ձեռք բերելուն, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ծրագրերում ներառված է եղել այն, որ 26-ամյա ֆրանսիացին ակումբ կտեղափոխվի մրցաշրջանի մեկնարկից առաջ, սակայն գործարքը չի հաջողվել ավարտին հասցնել։ Այժմ փարիզյան ակումբի ղեկավարությունը հույսը դնում է այն բանի վրա, որ Դեմբելեն թիմին կմիանա հաջորդ ամառ անվճար տրանսֆերով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն բուժզննում է անցել ՊՍԺ-ում և շուտով պայմանագիր կստորագրի։
Ուսման Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։