ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի համար:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով, և՛ խաղացողը, և՛ ակումբները հետաքրքրված են տրանսֆերով։ Այս շաբաթ փարիզյան ակումբը ձեռք էր բերել Գոնսալու Ռամուշին, սակայն պորտուգալացին Կոլո-Մուանիի այլընտրանքային տարբերակը չէր։ ՊՍԺ-ն ցանկանում է ևս մեկ հարձակվող ձեռք բերել։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո:























































