ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար ցանկանում է նվազագույնը 150 միլիոն եվրո։
Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ բրազիլացի հարձակվողը ՊՍԺ-ին հայտնել է ակումբից հեռանալու իր ցանկության մասին։
Ինչպես հայտնում է AS-ը, Նեյմարը որոշել է հեռանալ ՊՍԺ-ից դեռ հունիսին այն բանից հետո, երբ ակումբի բողոքող երկրպագուները եկել էին նրա տուն՝ խաղացողից պահանջելով հեռանալ թիմից։ Այնուհետ ՊՍԺ-ն տեղեկացրել է խաղացողին, որ նրան չեն վաճառի 150 միլիոն եվրոյից պակաս գնով։
Փարիզյան ակումբը նաև պատրաստ է վարձակալության տալ հարձակվողին, որպեսզի խնայի գումարի մի մասը, որը կծախսվեր նրա աշխատավարձի վրա: Նման գործարքը պետք է ներառի նույն 150 միլիոն եվրոյի դիմաց խաղացողի պարտադիր գնման տարբերակը։
Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությանը զարմացրել են ակումբը լքելու Նեյմարի ցանկության մասին լուրերը. Լուիս Էնրիկեի նշանակումից հետո խաղացողը սկսել է իրեն շատ ավելի հարմարավետ զգալ թիմի ճամբարում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Չելսին» և «Ալ-Հիլալը»: