«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է Լա Լիգայի 27-րդ տուրի «Ռեալ Սոսեյդադի» հետ հանդիպման արդյունքը (1:0), տեղեկացնում է Sport.es-ը:
«Տհաճ է, երբ քո հասցեին սուլոցներ ես լսում: Երկրպագուների նման պահվածքը չի կարող գոհացնել մեզ:
Իհարկե, սա մեր լավագույն հանդիպումներից չէր, բայց նման ռեակցիան տեղին չէր:
Այս ակումբը մեծ հաջողությունների է հասել և ցավալի պարտություններ կրել, բայց միշտ հավատարիմ է մնացել իր արժեքներին:
Ես հարգում եմ ակումբի բոլոր երկրպագուներին և նրանցից նույնպիսի վերաբերմունք եմ ակնկալում»,- ասել է Ալբան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» իր միավորների քանակը հասցրեց 58-ի ու բարձրացավ առաջին հորիզոնական։ Մադրիդի «Ռեալը» 27-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ մրցելով «Բետիսի» դեմ։