«Մոնակոյի» հարձակվող Բրիլ Էմբոլոն մարզման ժամանակ խաչաձև կապանների վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 26-ամյա շվեյցարացին բաց կթողնի մի քանի ամիս։
Էմբոլոն բաց կթողնի Ֆրանսիայում նոր մրցաշրջանի մեկնարկը։ Հանգստյան օրերին կկայանա Լիգա 1-ի առաջին տուրը։
Անցած մրցաշրջանում շվեյցարացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։